«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Վերադասավորումներ, որոնք ազդելու են հարավկովկասյան իրողությունների վրա

Վերադասավորումներ, որոնք ազդելու են հարավկովկասյան իրողությունների վրա
21.06.2025 | 16:13

Իրան-Իսրայել ներկա պատերազմը նոր աշխարհաքաղաքական անակնկալներ է մատուցում: Անսպասելիորեն Հնդկաստանը հայտնվեց Իսրայելին անվերապահ աջակցություն հայտնող պետությունների խմբում: Սա նշանակոըմ է, որ այն մեծ տնտեսական-տրանսպորտային նախագծերը որոնք անցնելու էին Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի տարածքներով և ձգվելու էին դեպի Ռուսաստան կամ Եվրոպա, հնարավոր է, որ սառեցվեն կամ էլ դանդաղեն: Մյուսը տարանջատման խորացումն է Հավաքական Արևմուտք բևեռում: Սկզբում դա երևաց ԵՄ և ԱՄՆ դիրքորոշումների հեռացմամբ՝ կապված ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման Թրամփի քաղաքականության հետ: Այժմ դա խորանում է Իրան-Իսրայել պատերազմի հետ կապված: Եվրոպական առաջատար եռյակի՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարների հանդիպումը Արաղչիի հետ, առանց Ռուբիոյի, դրա ապացույցն է: Արաղչին այժմ հանդիպելու է նաև Պուտինի հետ, որը ՌԴ-Իրան հակաարևմտյան դաշինքի կարծրացում է: Կարծում եմ, որ այլ վերադասավորումներ ևս կլինեն: Անշուշտ, դրանք ազդելու են նաև հարավկովկասյան իրողությունների վրա: Անհամբեր սպասում եմ Իրան-Ադրբեջան և Իրան-Թուրքիա զարգացումներին, որտեղ շատ թաքնված էջեր կան. Իսրայելի գործոնը կա նաև այդ հարաբերություններում:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 1164

Մեկնաբանություններ